Good morning program

@bari_luys_armeniatv

Ամեն աշխատանքային օր` 10:15-ից սկսած, @armeniatv.official -ի ուղիղ եթերում Ձեր օրը սկսեք «Բարի լույս» հաղորդաշարի հետ:
Posts
1,058
Followers
6,579
Following
65
9 1
14 hours ago
🪴Հունիսի 25-ին լրացավ հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի 125-ամյակը և հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվեց օրեր առաջ Գորիսում՝ Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Ակսել Բակունցի տուն-թանգարանում։ Կայացած միջոցառման և հեբալյանական տարվա այլ ծրագրերի մասին կզրուցենք մեր հյուրի հետ։ Տաղավարում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։ 🪴Այսօր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում հանդես կգա Համազգայինի «Գասպար Իփէկեան» թատերախումբը և կներկայացնի «Տեսակ մը թատրոն» ներկայացումը։ Բեմում հինգ տարբեր գրողների հինգ տարբեր գործեր կլինեն։ Յուրահատուկ ներկայացման, հյուրախաղերի և այլ հետաքրքիր հարցերի շուրջ կզրուցենք մեր հյուրերի հետ։Տաղավարում են «Տեսակ մը թատրոն» ներկայացման բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանը և Լիբանանի «Գասպար Իփէկեան» թատերախմբի վարչության ատենապետ Մարտիկ Տէմիրճեանը և Համազգային թատրոնի գեղարվեստական ղոկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, դերասանուհի Նարինե Գրիգորյանը:
23 0
17 hours ago
☀️Հուլիսի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Շվեյցարիայից ժամանած դիրիժոր Լյուք Բաղդասարյանի գլխավորությամբ։ Յուրահատուկ համերգային ծրագրի, համագործակցության ու հետաքրքիր այլ հարցերի շուրջ կզրուցենք մեր հյուրերի հետ։ Տաղավարում են դիրիժոր Լյուկ Բաղդասարյանը, Կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանն ու Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանը։ ☀️Մեր հյուրերն են Աշխարի շոտոկան կարատեի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ, սև գոտի 6- րդ դան սենսեյ Ալբերտ Թևատրոսյանը, Աշխարհի շոտոկան կարատեի ֆեդերացիայի (WSKF) Հայաստանի շոտոկան կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ, սև գոտի 6-րդ դան Արտակ Սարոյանը: ☀️«Տերյան մշակութային կենտրոն»-ը դարձել է Եվրոպական մշակութային ժառանգության «Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխության մրցանակակիր։ Այս տարի Եվրոպայի ամենահեղինակավոր ժառանգության մրցանակներից մեկը շնորհվել է հենց նրանց «Ստեղծարար Դրախտ - Զորեղացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին» ծրագրի համար։ Սա շատ կաևոր հաղթանակ է և այն կարող է նաև շարունակություն ունենալ, եթե քվեարկեք առցանց, իսկ թե ինչպես, կպարզենք զրույցի ընթացքում։ Մեր հյուրն է Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը։
17 0
1 day ago
38 0
2 days ago
7 0
2 days ago
🌼Սեպտեմբերի 26-ին կլրանա Կոմիտաս Վարդապետի ծննդյան 155-ամյակը։ Անգերազանցելի Կոմիտասին և նրա թողած անգնահատելի ժառանգությանն է նվիրված «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» համերգային նախագիծը։ Այն շարունակական բնույթ է կրում՝ նպատակ ունենալով տարբեր համերգաշարերի միջոցով ներկայացնելու կոմիտասյան երաժշտական ժառանգության բոլոր դրսևորումները և նրա բանաստեղծությունը՝ համազոր կերպով։ Տաղավարում է երգիչ, երգահան Վահան Արծրունին: 🌼Այսօր երեկոյան Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում կկայանա նկարիչ, քանդակագործ Գագիկ Սարկիսյանի անհատական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։ Արվեստասեր հանրությանը կներկայացվի արվեստագետի բացառիկ աշխատանքներն ու այն հարուստ ժառանգությունը, որ նա թողել է։ Մեր հյուրն է նկարիչ, քանդակագործ Գագիկ Սարկիսյանի դուստր Անի Սարգսյանը։ 🌼Հայաստանի ավանդական կարատեի հավաքականը հունիսի 8-ից 9-ը մասնակցեց Լեհաստանի Պուլավի քաղաքում կայացած ավանդական կարատեի աշխարհի գավաթի 3-րդ առաջնությանը։ Մեր թիմը նվաճել է 24 մեդալ՝ 13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե։ Սա իսկապես փայլուն նվաճում է և հավաքականը հրաշալի արդյունքեր է գրանցել։ Տաղավարում են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Նարեկ Իսկանդարյանը, աշխարհի գավաթակիր Տիգրան Աբրահամյանը և Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գոռ Ավագյանը։
21 0
2 days ago
master class @arturgalim
106 0
5 days ago
8 0
5 days ago
💡2023 թվականի հոկտեմբերին Հայֆեստ փառատոնի շրջանակներում Հայաստանում էին ֆրանսիական «Ավինյոն» փառատոնի ներկայացուցիչները։ Եվ ահա տասնհինգից ավել ներկայացումներից ընտրեցին միայն երկուսը, որոնք Հայաստանը կներկայացնեն փառատոնում։ Տաղավարում են դերասան, երգիչ, հաղորդավար Ներսես Ավետիսյանը և «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե–Գալստյանը։ 💡Գեղեցիկ, մեղեդային երգերը հայկական երգարվեստում գերակշռում են և հիմա ևս մեկն ենք ներկայացնելու: Տաղավարում են երգիչ Սեյրան Մատինյանը և երգիչ, երգահան Րաֆֆի Ալթունյանը։ 💡Հունիսի 24-ից ընթանում է «SUMMEET» Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը։ 4-րդ տարին անընդմեջ փառատոնն իր շուրջն է համախմբում աշխարհի ամենատարբեր պարային խմբերի։ Այս տարի իրենց նախագծերն են ներկայացրել Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ղազախստանից ժամանած հյուրերը։ Փառատոնը կամփոփվի վաղը, իսկ մինչև այդ հետաքրքիր զրույց կունենանք մեր հյուրերի հետ։ Տաղավարում են Փառատոնի գեղարվեստական ղեկավար Վալերիա Կասպարովան և Ղազախստանի «Սամրուկ» թատրոնի պարող բեմադրիչ Արթուր Գալիմուլինը։
24 0
5 days ago
«Հարց-Ական» @jannabutulyan
344 12
6 days ago
🔺Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի Պարի պետական անսամբլի «Պարում է պարի պետականը» խորագիրը կրող համերգային ծրագիրը։ Սպասված համերգի, միշտ յուրահատուկ ու պրոֆեսիոնալ անսամբլի նորությունների, սիրված պարային բեմադրությունների, ինչպես նաև վերականգնված և նոր բեմադրությունների մասին զրուցեցինք մեր հյուրերի հետ։ Տաղավարում են Հայաստանի պարի պետական անսամբլի մենապարուհի Լիլիթ Ղազարյանը, մենապարող Նարեկ Հարությունյանը և անսամբլի երաժշտախմբի թավջութակահար Ջեմմա Մինասյանը։ 🔺Հունիսի 15-ին լրացավ հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակն։ Այս առիթով, հունիսի 22-ին, թանգարանի հարակից տարածքում տեղի ունեցավ «Քոչար Ֆեստ»-ը, որը միավորեց ճարտարապետությունն ու երաժշտությունը։ Փառատոնի ու հոբելյանական տարվա մյուս մանրամասների մասին մեր հյուրի հետ զրուցեցինք: Տաղավարում է Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։ 🔺Վազգեն Սարգսյանի անվան «Կամք» գրական մրցույթը շատ կարևոր առաքելությամբ է հանդես գալիս։ Նախ հիշեցնենք, որ այն Արցախյան պատերազմներին է նվիրված։ Այս նախաձեռնության նպատակն է արժևորելու, լսելի և տեսանելի դարձնելու բազում անհատական պատմություններ, ցույց տալու, որ մենք ունենք հերոսներ, ովքեր կերտել են հաղթանակներ և այսօր էլ նրանց կամքն անսասան է և դեռ հաղթանակներ լինելու են։«Կամք» գրական 2-րդ մրցույթի հայտերի ընդունման վերջնաժակետը երկարաձգվել է և դեռ կհասցնեք ուղարկել ձեր հայտերը։ Տաղավարում է «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը:
21 1
6 days ago
📚Newmag հրատարակչությունը ներկայացնում է Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից» գիրքը։ Սա հրատարակչության առաջին խոհարարական գիրքն է։ Խոհարարական գրքի հեղինակը ՝ Քրիստինե Գրիգորյանը, հատուկ գրքի շնորհանդեսի համար Հայաստան է եկել Միացյալ նահանգներից։ Ու այսօր մեր տաղավարում է։ 📚Մենք զրուցեցինք գրքի խմբագրի՝ Անուշ Մուրադյանի հետ։ 📚Գրքում Քրիստինե Գրիգորյանը ներկայացնում է իր մայրիկի ու տատիկների պատրաստած բաղադրատոմսերով խորտիկներ, ճաշատեսակներ։ Ու այդ բոլոր բաղադրատոմսերն ուղեկցվում են հետաքրքիր զրույցներով, հուշերով ու ավանդություններով։ Մեր տաղավարում է բանասեր Կարինե Փանոսյանը։
11 0
7 days ago